Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

53
Այսօր, 09:48
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: