Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»

65
Այսօր, 09:06
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհատապես ծանոթանալով ակնթարթորեն հարստացած ՔՊ-ականների կենսագրության մանրամասներին՝ հանգում ենք համատարած այն փաստին, որ նրանց մեծագույն մասը մինչ հեղափոխությունը, չնչին գումարներ չունենալու պատճառով, պարտքերի տակ են եղել, անգամ դատական տարբեր հայցերի հորձանուտում են հայտնվել։

Պաշտոնական աղբյուրներից պարզել ենք, որ հերթական հեղափոխականը, որի նկատմամբ 2017 թվականին, ինչ-որ հարցի շրջանակում, «Ակբա» բանկը ընդամենը 171 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել, Արփի Դավոյանն է:
Ամենահետաքրքիրը և մտահոգիչն այն է, որ իրեն ազնիվ հռչակած Դավոյանի նկատմամբ հայցը կարճվել է հենց հեղափոխության տարում՝ 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ Դավոյանը վարչապետի նորանշանակ օգնականն էր արդեն:

Իսկ դյուրահավատ ժողովրդին 2018-ին թվում էր, թե «անձնազոհ ՔՊ-ականներին» հետաքրքրում են վեհ արժեքներ…»։

Մանրամասները՝ թերթի համարում: