Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ»․ Մամիջանյան

129
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 14:24
«Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ»․ Մամիջանյան

«Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ»,-լրագրողներին ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հակ Մամիջանյանը։ «Կազմակերպության անվտանգության համակարգում կան խնդիրներ, բայց դրանց զգալի մասը պայմանավորված է Երևանի սխալ քայլերով։ Պատկերացրեք ՆԱՏՕ-ի ինչ-որ երկիր փորձեր ձերբակալել Ստոլտենբերգին՝ ի՞նչ կլիներ հետո։ Եթե իշխանություններ հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,-ասաց նա։