«2018-ին Փաշինյանին դրսից գրած տալիս էին, թե ինչ անի»․ Մամիջանյանը զուգահեռներ է տանում
«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման տերը ժողովուրդն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Այն նմանությունները, որոնք երբեմն տեսնում են 2018 թվականին իրականացված գործողությունների միջև, ընդամենը ամբողջ աշխարհում տարածված ոչ բռնի, խաղաղ անհնազանդության մեթոդներն են, որոնք, վստահեցնում եմ ձեզ, Փաշինյանը չի հորինել, իրեն 2018 թվականին թղթի վրա գրել, տվել են, որ՝ «կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կճղվի, քանի որ դու ու բանակն անհամատեղելի եք ու ամբողջ կյանքդ բանակին թշնամի ես եղել, եղել ես ծախու խմբագիր և այլն, պետք է զինվորական մայկա հագած լինես, հետո մի աղջիկ ներքնազգեստով ինչ-որ բան կփակի, դու կպառկես այսինչ տեղը, զույգը կգնա ոստիկանական շարքերի դիմաց ու կհամբուրվի», սրանք տեղի են ունեցել բոլոր երկրներում՝ արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված փողոցային գործողությունների ժամանակ»,- ասաց Մամիջանյանը՝, նկատելով, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ժամանակ երբեմն նկատվում են որոշակի տեխնիկական թերություններ, քանի որ իրենց այդ ամենը թղթով դրսից տվող չկա։ «Կարծում եմ՝ դա պետք է վստահություն ներշնչի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ 2018 թվականին խաբված քաղաքացիները շատ դժվար են իրենց մեջ ուժ գտնում, նորից փողոցային պայքարի միջոցով ազատվել իշխանություններից։ «2018-ին Փաշինյանին դրսից գրած տալիս էին, թե ինչ անի»․ Մամիջանյանը զուգահեռներ է տանում |
«Մինչ ՀՀ իշխանությունն ափալ-թափալ պրոցեսը տանում է, Ադրբեջանում չի էլ հրապարակվել կանոնակարգը». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
116:54«Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին»․ Հակոբ Բադալյան
2016:12«Պետության ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է»․ Անժելա Էլիբեգովա
2316:00«Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»․ Ավետիք Չալաբյան
2615:36«Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրոջ և ծառայի շփում է»․ Մարգարիտ Եսայան
2615:24Պեսկովը Մոսկվային հարվածելու մասին Թրամփի խոսքերը զգացմունքային հայտարարություն է անվանել
4315:06