«Փաշինյանը ստում է»․ ՀԱԿ
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը․ «Այսօր՝ հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում և հերթական անգամ փորձելով կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետևանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։ Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։ Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման և ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետև «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. փոստ չի եղել, սոցցանցեր չեն եղել», և «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետև Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար…»։ Զարգացնելով այս «հայեցակարգը»՝ Փաշինյանը նաև պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «…ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ: Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաև 2020 թվականից ի վեր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։ Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․ Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետևյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել, որովհետև Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, և ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որևէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի և Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ; Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ»։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |
«Մինչ ՀՀ իշխանությունն ափալ-թափալ պրոցեսը տանում է, Ադրբեջանում չի էլ հրապարակվել կանոնակարգը». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
116:54«Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին»․ Հակոբ Բադալյան
2016:12«Պետության ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է»․ Անժելա Էլիբեգովա
2316:00«Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»․ Ավետիք Չալաբյան
2615:36«Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրոջ և ծառայի շփում է»․ Մարգարիտ Եսայան
2615:24Պեսկովը Մոսկվային հարվածելու մասին Թրամփի խոսքերը զգացմունքային հայտարարություն է անվանել
4315:06