Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման». Վահագն Խաչատուրյան

104
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 15:00
«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման». Վահագն Խաչատուրյան

«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման՝ մեր ձեռքով կառուցված»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանազատված հատվածին։ «Այժմ փշալարեր են, հիմա մենք այն ավելի բարեկարգ կդարձնենք։ Այժմ մեր սահմանապահները կանգնած են, նրանց դիմաց՝ ավելի հեռու՝ հեռադիտակով տեսանելի հատվածում, կանգնած են ադրբեջանցի սահմանապահները։ Մեքենաներ են երթևեկում։ Անցել եմ գյուղերով և տեսել եմ, որ նոր, շրջանցող ճանապարհ են կառուցում, որպեսզի մեր քաղաքացիների համար անվտանգ լինի»,–ասել է նա՝ կարևորելով այն հանգամանքը, որ այդկերպ մարդիկ զգում են իշխանության աջակցությունը, զգում են, որ մենակ չեն։