Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանը մեկ ամիս մտածո՞ւմ էր՝ Բելառուսից դեսպանին կանչի, թե՞ չկանչի»․ Հակոբ Բադալյան

107
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 13:19
«Հայաստանը մեկ ամիս մտածո՞ւմ էր՝ Բելառուսից դեսպանին կանչի, թե՞ չկանչի»․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում հայտարարել է, որ Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ինքն ու ՀՀ որեւէ այլ պաշտոնյա այլեւս չի մեկնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:

Այս իրավիճակը հիշեցնում է «քշի Թուրքիա» հայտնի անեկդոտը:
Բելառուսի նախագահը Բաքվում իր հայտնի հայտարարությունները արել է մայիսի 16-ին: Այսօր հունիսի 13-ն է, այսինքն անցել է մեկ ամիս: Արդյո՞ք Հայաստանը մեկ ամիս մտածում էր՝ Բելառուսից դեսպանին կանչի՞ խորհրդակցությունների, թե՞ չկանչի:

Ինչու՞ հիմա, մեկ ամիս անց: Արդյո՞ք Հայաստանի այս «քշի Բելառուս» որոշումը պայմանավորված է Ջեյմս Օ Բրայանի այցով, որը Հայաստանում էր հունիսի 10-12-ը:
Ի դեպ, նրա արտահայտած մի քանի ուշագրավ մտքերի վերաբերյալ տարբեր անդրադարձեր արել եմ թե այստեղ, թե տելլեգրամյան հարթակում, հենց այն համատեքստում, որում նաեւ դիտարկում եմ հարցը՝ ինչու՞ հիմա «քշի Բելառուս»»: