Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն ցույցի»․ Փաշինյան

84
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 12:42
«5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն ցույցի»․ Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին»,-այսօր Աժ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներին լրագրողների միջոցով աուդիոմեսիջներ էին ուղարկում ՝ թե մենք՝ հերոսական ներկղերաֆեոդալական կլանը, չի հանձնվի և պատրաստ է մինչև վերջ․․․ հերիք չի հանձնվեցին, հիմա էլ 5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն ցույցի»,-արցախյան բարբառով մեջբերումներ անելով՝ ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «ՀՀ-ի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին»։

«5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն ցույցի»․ Փաշինյան