«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
![]() Հայաստանը պատրաստ է ժամանակավորապես հյուրընկալել Իսրայելի ու «Համաս»-ի պաետրազմի գոտում գտնվող ձեռագրերը: Այդ մասին է ասել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում: Միրզոյանը նաև հայտարարել է, որ Երևանը միանշանակ դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորմանը: «Մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը», - ընդգծել է նա, նկատի ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը լքած հայերին: Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ ՀՀ կառավարությունը տրամադրել է մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
