«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
484
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 00:30
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մոդեռն ոճը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված են հայ և ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների աշխատանքներ։ Ներկայացված ցուցանմուշներից հատկապես ուշագրավ է Վարդգես Սուրենյանցի նշանավոր աշխատանքներից՝ «Արա գեղեցիկ և Շամիրամ» կտավը։«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության Վարդգես Սուրենյանցի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը Մովսես Խորենացու գրի առած առասպելի լավագույն գեղանկարչական մարմնավորումն է: Համաձայն ավանդազրույցի, Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով հայոց թագավոր Արայի գեղեցկության մասին, պատվիրակներ է ուղարկում նրա մոտ՝ խնդրելով ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավոր: Բայց Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժում է Շամիրամին: Վերջինս՝ զայրացած, վճռում է բազմաքանակ զորքով գալ Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվում է:«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության Շամիրամը, Արայի դին տեղափոխելով իր պալատ, ցանկանում է վերակենդանացնել նրան արալեզների օգնությամբ: Չկարողանալով մահացած Արային կյանքի կոչել՝ Շամիրամը հրամայում է իր սիրեկաններից մեկին հագնել նրա շորերը և հայտարարում է, որ Արան կենդանացել է:«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության Տեսարանը ներկայացնում է ասորեստանյան պալատի շքեղ հարդարված ու քանդակազարդ մի դահլիճ: Արայի և Շամիրամի հակադրությունը, վերջինիս իրարամերժ զգացմունքները, արտաքին անշարժության տակ թաքնված ներքին դինամիկան տեսարանին հաղորդել են լարվածություն ու խոր դրամատիզմ: Շամիրամի սևեռուն հայացքը, կեցվածքը մատնում են տարբեր հոգեվիճակներ՝ հագուրդ չստացած կիրք, վերակենդանացման հույս, ափսոսանք, անզորություն: Մինչդեռ Արայի դեմքին նկատելի է խաղաղություն և վեհություն: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 9-ը։