Հայտնի է ահաբեկությունից հետո Crocus City Hall-ից տարհանվածների թիվը
![]() Crocus City Hall համերգասրահի աշխատակիցը պատմել է, թե մարտի 22-ին տեղի ունեցած արյունալի ահաբեկության ժամանակ քանի մարդ է դուրս բերվել շենքից։ «Շենքից տարհանվել է 5 հազար մարդ, հրշեջները հրդեհի ժամանակ նկուղից և տանիքից դուրս են բերել ևս 100 մարդու», - երկուշաբթի՝ մարտի 25-ին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նա։ Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինությունն ավելի վաղ հայտնել էր, որ փրկարարները համերգասրահի նկուղից դուրս են բերել մոտ 100 մարդու։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հստակեցրել, թե քանի հոգու է փրկել շենքի տանիքից։ Անհայտ է մնում, թե ահաբեկության օրը քանի մարդ է եղել համերգասրահում։ Դահլիճն ունի 6200 նստատեղ, իսկ պարահրապարակը ներառյալ՝ 7233 նստատեղ։ «Պիկնիկ» խմբի համերգի բոլոր տոմսերը, որոնք նախատեսում էին այդ օրը ելույթ ունենալ Crocus-ում, սպառվել էին։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
