Տուլայի բնակիչը փրկվել է ահաբեկչությունից, քանի որ փչացել են բոլոր 3 մեքենաները, որոնցով փորձել է հասնել համերգի
![]() Տուլայի շրջանի բնակիչ Ալեքսանդրն, ով իր 20-ամյա որդու հետ ցանկացել է մասնակցել «Պիկնիկ» խմբի համերգին, պատմել է, թե ինչպես է ճակատագիրը երեք անգամ նշաններ ուղարկել իրեն՝ փորձելով հետ պահել իրեն Crocus City Hall ուղևորությունից։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին նա պատմել է, որ համերգասրահ ուղևորվելու առաջին փորձի ժամանակ վթարի է ենթարկվել իր մեքենաներից մեկով: Որոշել է երկրորդով գնալ համերգին, բայց այն անսպասելիորեն փչացել է։ Սակայն դա չի խանգարել տղամարդուն, նա երրորդ մեքենան է վարձակալել և ճանապարհ ընկել դրանով, սակայն երբ Մոսկվայի օղակաձև ճանապարհին 60 կմ է մնացած եղելմ մեքենայի անվադողը պայթել է։ Ալեքսանդրը որոշել է պահեստային անվադողը տեղադրել։ «Մինչ ես անիվն էի զայրացած փոխում, այդ ժամանա ահաբեկչություն էր տեղի ունենում։ Անվադողը փոխելուց հետո շարունակեցի ճանապարհը, սակայն այդ պահին զանգահարեցին ու պատմեցին տեղի ունեցածի մասին»,- ասել է նա: |

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
11621:24
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
12718:18
20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
10817:30
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
12313:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
11810:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
173Երեկ, 23:00
