«Եթե նորանշանակ տնօրենը որոշել է «Սունդուկյանին» միանալ, մի բարձի ծերանան». «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար
![]() Ինչպես հայտնել էինք, նախօրեին «Գոյ» թատրոնը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով աշխատանքից ազատել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին, ով ավելի վաղ ստորագրել էր «Գոյ» և Սունդուկյան թատրոնների միավորման փաստաթուղթը: 24TV-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը. «Եթե Արցախը դատարկվեց, ինչի՞ «Գոյ»-ը չպետք է դատարկվի: Մենք պաշտպանում ենք մեր տունը, Արցախն էլ էր պաշտպանվում, չստացվեց: Մենք չենք ուզում, համաձայն չենք, եթե գործը գնաց պարտադրական բանի, ընտրում ենք պայքարի տարբերակը... Առանց նախապես զգուշացվելու՝ նախկին տնօրենի ազատման հրամանը եկավ ժամը երեքին, ժամը վեցին նշանակեցին նորին: Ներկայացավ, ասաց՝ չէ, տղերք ջան, բա ես տենց մարդ եմ, որ ստորագրեմ միավորումը, մինչդեռ մենք գիտեինք՝ ինչի համար է նա նշանակվել: Եթե ինքը որոշել է Սունդուկյանին միանալ, մի բարձի ծերանան»,- ասել է ռեժիսորը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
