Բաշկորտոստանում զանգվածային ցույցերի մասնակիցներին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում
![]() Բաշկորտոստանում հունվարի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցների դեմ գործեր են հարուցվել «զանգվածային անկարգությունների» վերաբերյալ: Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով: Այս մասին հայտնել է Բաշկորտոստանի Հանրային խորհրդի ղեկավար Ռաֆայել Դիվաևը։ «Սա քրեական օրենսգրքի շատ լուրջ հոդված է՝ առանձնապես ծանր կատեգորիայի։ Զանգվածային անկարգությունները սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար, ուստի այս հոդվածով պատիժը բավականին լուրջ է: Խորհուրդ եմ տալիս ուշքի գալ, բոլոր վիճելի հարցերը կարելի է լուծել օրինական ճանապարհով»,-ասել է նա: Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Բայմակի շրջանային դատարանի շենքի դիմաց, որպեսզի պահանջեն ազատ արձակել ակտիվիստ Ֆայիլ Ալսինովին, որին հունվարի 17-ին 4 տարվա ազատազրկման են դատապարտել «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
