«Կարեն Սիմոնյա՛ն, որձ չե՞ս, երեխեքիդ անունով երդվեցիր, որ չես ստորագրելու․ դու տղա ե՞ս». Լևոն Հարությունյան
![]() «Կարեն Սիմոնյանը շատ արագ նշանակվեց «Գոյ» թատրոնի տնօրեն ու շատ արագ ստորագրեց լուծարման փաստաթուղթը: Ես ուզում եմ հասկանալ՝ էդ տղուն ի՞նչ էին խոստացել: Բա մեջիդ տղեն ո՞ւր ա, որձ չե՞ս, երեխեքիդ անունով երդվեցիր, որ չես ստորագրելու: Դու տղա ե՞ս, էդ ի՞նչ են քեզ առաջարկել»,- 24TV-ի եթերում հայտարարել է դերասան Լևոն Հարությունյանը՝ Սիմոնյանին անվանելով Հուդա: Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության որոշման համաձայն՝ Սունդուկյանի և «Գոյ» թատրոնի վերամիավորման ակտը սահմանված կարգով ստորագրվել է: Նշենք, որ «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չոլոյանն առանց նախապես զգուշացվելու ազատվել էր աշխատանքից և ժամանակավոր նոր պաշտոնակատար նշանակվել Կարեն Սիմոնյանը։ «Գոյ» թատրոնը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին: Թատրոնի ընդհանուր ժողովը արձանագությամբ էր հանդես եկել, որտեղ ասվում էր՝ թատրոնն անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

