«Առաջարկում եմ բացել դավաճանների պուրակ». Լևոն Հարությունյան
![]() «Նայեք «Գոյ» թատրոնը ոնց փակվեք, դրա մեծ մակետն ունեցանք Ղարաբաղում. Ղարաբաղի տնօրենին փոխեցին, ինչ-որ ժամանակ հետո նոր տնօրենը ստորագրեց ու ժողովրդին բերեցին: «Գոյ» թատրոնի տնօրենին փոխեցին, եկավ հուդայական կրթություն ստացած մի տղա, արագի մեջ ստորագրեց ու թատրոնը փակվեց»,- 24TV-ի եթերում հայտարարել է դերասան Լևոն Հարությունյանը՝ հավելելով, եթե մշակույթի գործիչները ոտքի չկանգնեն, շարքը շարունակվելու է: «Ես առաջարկում եմ, որ շուտով մեր երկրում բացվի դավաճանների նկարներով նրբանցք կամ պուրակ, որ մարդիկ գնան, մաղձը դատարկեն, դուրս գան: Ուզում եմ նոր սերնդին ներկայացնել ամենաթարմ Հուդային՝ Կարեն Սիմոնյանին, որը նշանակվեց «Գոյ» թատրոնի տնօրեն ու շատ արագ ստորագրեց թատրոնի լուծարման փաստաթուղթը»,- նշեց Հարությունյանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Սունդուկյանի և «Գոյ» թատրոնի վերամիավորման ակտը ստորագրվել է: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
