ԱՄՆ-ում ստեղծել են տեսախցիկ, որը նկարում է հազար տարին մեկ
![]() ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի Թումամոկ բլրի վրա տեղադրվել է եզակի տեսախցիկ, որը նախատեսված է հազար տարին մեկ լուսանկարելու համար: Այս փորձնական նախագիծը, որը մշակվել է Արիզոնայի համալսարանի փիլիսոփա Ջոնաթան Քիթսի կողմից, կոչված է՝ խրախուսելու մարդկանց մտածել ապագայի մասին և պլանավորել երկարաժամկետ հեռանկարում: Պողպատե ձողի վրա տեղադրված ̀«Հազարամյակի տեսախցիկ»-ը պարզ անցք ունի 24 կարատանոց ոսկու բարակ թիթեղի մեջ, որով լույսը ներթափանցում է պղնձե գլան: Հաջորդ տասը դարերի ընթացքում Թուսոնի լանդշաֆտից արտացոլված արևի լույսը կամաց-կամաց կգունազրկի լուսազգայուն մակերեսը, որը ծածկված է վարդագույն ներկի բազմաթիվ բարակ շերտերով: Քիթսը և Թումամոկ բլրի անապատային լաբորատորիայի հետազոտողների թիմը տեսախցիկը տեղադրել են արևմուտք ուղղված նստարանի մոտ: Նստարանը հրավիրում է անցորդներին՝ կանգ առնել և մտածել ապագայի մասին, իսկ տեսախցիկը խրախուսում է ճանապարհորդներին պատկերացնել, թե ինչ կարող է լինել առջևում: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49



