«Կա՞ն երիտասարդ, նոր թարգմանիչներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել». հարց` Զավեն Բոյաջյանին
![]() Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս, երբ Նազելի Օհանյանի «Վերնատուն» ռադիոհաղորդման հյուրն էի, Նազելին հարցրեց նաև, թե կա՞ն երիտասարդ, նոր թարգմանիչներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել: Ես նրա հարցին դրական պատասխան տվեցի՝ նշելով, որ հիմա այդ առումով ավելի լավատես եմ, քան նախկինում: Այդ լավատեսությունն ինձ ներշնչում են մի շարք տաղանդավոր նորեկ թարգմանիչներ, որոնց հետ առնչվել եմ կամ նրանց թարգմանությունները խմբագրելու, կամ ուղղակի գործի բերումով: Հաղորդման ընթացքում նրանց հիշատակելու ժամանակ չեղավ («Վերնատունը» կարճ է տևում, հաճախ է ասելիքը մնում կիսատ), ուստի կուզենայի չհասցրածս էստեղ ասել: Նոր դեմքերի մեջ, որոնց հետ վիճակվել է առնչվել, ես կառանձնացնեի այս թարգմանիչներին՝ Լիլիթ Խանսուլյանին, որը ճապոներենից թարգմանել է Կավաբատայի, Միշիմայի, Մուրակամիի վեպերը և շուտով նոր գործ կներկայացնի Մուրակամիից, Անուշ Գևորգյանին, որը ֆրանսերենից թարգմանել է Աննի Էռնոյի, Բեգբեդերի վեպերը և հիմա աշխատում է Սեբաստիան Ժապրիզոյի գործերի վրա, Մարիամ Հարությունյանին, որն անգլերենից թարգմանեց Այզեք Ազիմովի գլխավոր երկերից մեկը՝ «Ակադեմիա» եռագրությունը, Արմինե Մուրադյանին, որն անգլերենից թարգմանեց Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» հսկայածավալ վեպը և հիմա ոգևորությամբ թարգմանում է Այն Ռենդ, Լուսինե Հակոբյանին, որն անգլերենից թարգմանեց Էդգար Ալան Պոյի պատմվածքների ժողովածուն, իսկ հիմա իտալերենից թարգմանում է Ալեսսանդրո Բարիկկոյի նոր վեպը, Յուրի Սարգսյանին, որն անգլերենից թարգմանել է Հարլան Քոբենի «Ոչ ոքի չասես» վեպը (դեռ լույս չի տեսել) և հիմա Սթիվեն Քինգի մեծ վեպերից մեկի վրա է աշխատում, Գոհար Ատիկյանին Gohar Atikyan, որը չինարենից թարգմանել է նոբելյան մրցանակակիր Մո Յանի պատմվածքների ստվարածավալ ժողովածուն (դեռ լույս չի տեսել): Աղբյուրը` Զավեն Բոյաջյան |
Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
104Երեկ, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
27023.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
29723.02.2025, 01:36Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
96219.02.2025, 11:36«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան
121518.02.2025, 23:54Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահին
134617.02.2025, 22:18