Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

Ո՞ր ավետարանի վրա են երդվում ՀՀ նորընտիր ղեկավարները և ինչո՞ւ

512
Կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ., 22:30
Ո՞ր ավետարանի վրա են երդվում ՀՀ նորընտիր ղեկավարները և ինչո՞ւ

Մատենադարանում է պահվում մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռագիրը՝ Բանանցի «Ծեր» ավետարանը:
Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Ըստ հնագրական տվյալների, Ավետարանը, ենթադրաբար, թվագրվում է 7-րդ դարով։
Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Արցախի Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» ավետարան։

«Վեհամոր ավետարան»
«Վեհամոր ավետարան»

Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ մակագրությամբ. «... վասն հիշատակի հանգուցյալ Տիրամոր՝ Սիրանույշ Պալճյանի, որը նվիրեց մեր ազգին շինարար, հայրենասեր, բարի և անբիծ Հայրապետին...»: Վազգեն Ա կաթողիկոսը նույն թվականի հուլիսին ձեռագիրը ընծայել է Մատենադարանին, որտեղ այն, ի հիշատակ Հայրապետի մոր, կոչվել է «Վեհամոր ավետարան»:
«Վեհամոր ավետարան»
«Վեհամոր ավետարան»

Մատյանի հնությամբ պայմանավորված՝ հենց այս Ավետարանի վրա են երդվում ՀՀ նախագահները երդմնակալության ժամանակ։
«Վեհամոր ավետարան»
«Վեհամոր ավետարան»

Ամեն տարի Բանանց գյուղի բնակիչներն ուխտագնացության են գալիս Մատենադարան՝ տեսնելու հրաշագործ և բժշկող Ավետարանը: