Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.

«Նախաձեռնվել են քրեական վարույթներ». Գոռ Աբրահամյան

513
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 11:24
«Նախաձեռնվել են քրեական վարույթներ». Գոռ Աբրահամյան

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։
Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ՝ հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։
Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը:
Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով խ, գնահատվում է ծանր։
Գրեթե նույն պահին մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2/3 հասցեի դիմացի հատվածում։ Կոտայքի մարզի բնակչի կողմից վարած աղբահանության Камаз մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան հետիոտն կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Այս դեպքի առառթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն, պարզվում են հանգամանքները։
Քրեական վարույթներով երկու վրաերթերի հետևանքով մահացած երկու կանայք, ինչպես նաև առաջին դեպքով վնասվածքներ ստացած կինն ու երեխան ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Քննությամբ պարզվում են դեպքերի հանգամանքները՝ նաև երթևեկության մասնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»:

Աղբյուրը`   Գոռ Աբրահամյան