«Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնում հայկական հետքը Արցախում վերացնելու համար». ահազանգ
![]() Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց։ Այստեղ կան 8 տասնյակ հայերի տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-ից 1913 թվականներով։ Շուշիի պատմական գերեզմանոցների տապանաքարերը յուրօրինակ պատմական չուսումնասիրված վավերագրեր են քաղաքի պատմության, մարդկանց, նրանց կենցաղի, մշակութային հետաքրքրությունների, արհեստների մասին։ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական վանդալիզմը, ցավոք, դարձել է ավանդույթ, այդ երկրի իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականության ծիրում։ Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնում հայկական հետքը Արցախում վերացնելու և տարածքը յուրացնելու համար։ Սա 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից ու Շուշիի և Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատների ավերումից հետո։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
