«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
![]() Հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի և ռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսաստանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր: Մասնագետների և ականատեսների հաղորդմամբ՝ ցուցադրության բացումն աննախադեպ էր վերջին տարիներին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի համար: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել շուրջ 1000 մարդ: Արդեն իսկ պատվիրված են ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06






