Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք` սամբոյի աշխարհի առաջնությանը
![]() 70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք՝ սամբոյի աշխարհի առաջնությանը։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։ «500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը»,- ասել է Միքայել Հայրապետյանը։ Առաջին գոտեմարտերը նախատեսված են նոյեմբերի 10-ին: Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Առաջնությունը բոյկոտելու դրդապատճառների մասին Թուրքիայի և Ադրբեջանի մարզական կառույցները որևէ պարզաբանում դեռ չեն ներկայացրել: Հիշեցնենք, որ ա տարվա ապրիլի 15-ին Երևանում «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում հեռուստատեսության դիզայներ Արամ Նիկոլյանն այրել է Ադրբեջանի դրոշը: Այդ միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականն, ի նշան բողոքի, հեռացել է Հայաստանից, իսկ թուրք ծանրորդները հայտարարել են իրենց հաղթանակներն Ադրբեջանին նվիրելու մասին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
