Հայաստանում աչքաթող են արել կրթության ոլորտը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային կառավարման համակարգում կարող եք տեսնել Հայաստանի 2023 թվականի բյուջե հատկացումները։ Չորրորդ տեղում, ըստ Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրություների, տնտեսական հարաբերությունների համար հատկացումներն են՝ 239 մլն դրամ, և միայն հինգերերդ տեղում կրթության ոլորտին հատկացումներն են՝ 211 մլն դրամ։ Համեմատության համար կարող ենք ասել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականի համար նախատեսել է 2,340 միլիարդ լարի՝ 348 միլիոն դրամ։ Ըստ մյուս հրապարակված տվյալների, հատկացումների քանակով առաջին տեղում կրթության և գիտության ոլորտն է։ Գրեթե ոչ մի էական բարեփոխումներ չեն արվել այս ոլորտում, որի շնորհիվ այսօր ունենք կրթություն չգնահատող իշխանություն։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի են ընդունվում դասախոսներ և ուսուցիչներ, որոնք այդ ոլորտի համապատասխան կրթություն չունեն։ Հայաստանում չի գնահատվում գիտությունը, ինչի պատճառով Հայաստանում նվազել են գիտական աշխատությունների քանակը, պակասել է նաև գիտական աստիճան ունեցողների թիվը և աստիճան ստանալ ցանկացողների թիվը։ Դպրոցներում ուսուցիչներին ատեստավորում են՝ խոստումով, որ աշխատավարձի տոկոսային բարձրացում կլինի, սակայն այդպես էլ ոչինչ չի լինում։ Ուսուցիչներին գովում ու խրախուսում են միայն խոսքերով, սակայն աշխատանքին համապատասխան չի վարձատրում։ Չինաստանում ուսուցիչները ստանում են ամենաբարձր աշխատավարձը և տեսաբանները փաստում են, որ այդ որոշումից հետո բարձրացել է ուսանողների և աշակերտների ուսման որակը և ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12
