«Չհամարձակվե՛ք». Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ՝ ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգևավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաև իրենց։ Դպրոցներից մեկի տնօրենը մեզ ասաց, որ իր և կոլեգաների համար նախարարի շրջաբերականը՝ քիչ է ասել, թե նվաստացուցիչ է, ստացվում է, որ տնօրենները պետք է դիմեն ԿԳՄՍՆ, հիմնավորեն, որ լավն են, ձեռքի հետ էլ ՔՊ-ի ու անձամբ նախարարի գովքն անեն, որ արժանանան վերջինիս բարեհաճությանը։ Կարելի է կարծել, որ Ժաննա Անդրեասյանը կամ մյուս պաշտոնյաները, որոնք պետբյուջեից միլիոնների հասնող պարգևավճարներ են ստանում, հիմնավորում են, թե իրենք ինչքան լավն են ու ինչ լավ են աշխատել, որ վաստակում են ամենամսյա պարգեւավճարները»:
|

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
