Արթուր Դավթյանը կորցրեց աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը
![]() Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը չի կարողացել մեդալ նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։ Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին մոտեցող ԱԱ-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրավել է 6-րդ տեղը։ Հենացատկի վարժության 2022թ․ աշխարհի չեմպիոնը եզրափակչում հաջող չկատարեց առաջին փորձը: 31-ամյա մարմնամարզիկի երկրորդ փորձը լավագույնն էր բոլոր մասնակիցների մեջ՝ 15,11 միավոր, բայց երկու ելույթների միջին ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14,549 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ջեք Ջերմանը: Հիշեցնենք, որ ԱԱ-ում Արթուր Դավթյանը նվաճել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս չէին կարողացել մեդալակիր դառնալ աշխարհի առաջնությունում։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
