Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանի մեսիջը պարզ է` դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել». Արարատ Միրզոյան

232
Կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ., 18:42
«Ադրբեջանի մեսիջը պարզ է` դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել». Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք գործընկեր խաղաղության հաստատման գործում, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ անտեսում Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:

«Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,- նշել է Միրզոյանը:

ՀՀ արտգործնախարարի պնդմամբ՝ միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք: