«ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ». Նիկոլ Փաշինյան
![]() Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Արցախում հաստատված հումանիտար ու ռազմաքաղաքական իրավիճակին. «Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան: Ի՞նչ նկատի ունենք, որ ասում ենք՝ դրական զարգացումների հույսեր կան. այն, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է ու փոփոխական, այսինքն՝ էն տեղեկությունը, որ ունենք էս պահին, կարող է կես ժամից փոխվել: Կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշգրտված տեղեկություն՝ էդ պահի մասին ու որոշակի պատկերացումներ՝ դինամիկայի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որոշակի հույսեր կան նաև հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ. «Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի ԼՂ»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
