Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան

517
Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ., 19:12
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատություն հնչեցրեց ՌԴ խաղաղապահ զորախմբի աշխատանքի կապակցությամբ. «Ռուսական մամուլում շատ են խոսում, թե ՀՀ-ն փորձում է իր անհաջողությունների պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Մենք մեր որևէ անհաջողության պատասխանատվությունն ուրիշի վրա չենք դնում: Կա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հստակ հայտարարություն, որտեղ Լաչինի միջանցքը պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներքո, այն պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Եվ մենք հետևողականորեն, դեռևս 1,5 տարի առաջվանից սկսել ենք այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում: Մենք որևէ անազնիվ բան չենք անում: Մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց չենք կարծում, որ պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում ունեցել է»: