Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի այլ հասցեում
1715
Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 17:24
![]() Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը: 2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ նվիրված Թումանյան-Մաթևոսյան գրական առնչություններին, և այլ միջոցառումներ: Մանրամասների համար անհրաժեշտ է զանգարահարել 094-51-60-21, 011-56-00-21 հեռախոսահամարներին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
