Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում հայտնաբերվել է նոր հնագիտական հուշարձան
![]() ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի վիշապաքարերը հետազոտող արշավախումբը 2012 թ. Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, հայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան՝ Տիրինկատար (Կարմիր սար) անվամբ: Այստեղ մոտ 40 հա մակերես ունեցող սարահարթի վրա կենտրոնացած են 12 վիշապաքարեր, որոնք առնչվում են կրոմլեխատիպ կառույցներին (հարթակներին): Դրանց շրջակայքում կան այլ կրոմլեխներ, ժայռապատկերներ, կլորավուն կառույցներ, հսկայի տներ, և այլն: Սկսած 2013 թ. պեղումներ են իրականացվում Տիրինկատարում՝ վիշապաքարերի երևույթն ավելի խորն ընկալելու և այդ կոթողները թվագրելու նպատակով: Հայկական կողմից արշավախմբի ղեկավարը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետները աշխատանքային այցով Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրում էին։ Աշխատանքային խումբը ծանոթացել է 10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։ Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ տարածքը իրենց համար միշտ սրբավայր է եղել, իսկ տարածքում առկա վիշապաքարերն ու ժայռապատկերները պահպանվել են համայնքի կողմից։ Առաջիկայում կազմված փաստաթղթերը կներկայացվեն նախարարություն և կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու և պահպանական գոտին հաստատելու համար։ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



