Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Հաքան Ֆիդանը՝ Երևան-Անկարա-Բաքու հարաբերությունների կարգավորման մասին

582
Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 14:00
Հաքան Ֆիդանը՝ Երևան-Անկարա-Բաքու հարաբերությունների կարգավորման մասին

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում փոխզիջումների որոնման և կարգավորման գործընթացն արագացել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում «Դեսպանների 14-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ. հայտնում է CNN Türk-ը։

«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար կարևոր է, որ երկու գործընթացներն էլ առաջ ընթանան զուգահեռաբար», - ասել է նա։