Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձան
3032
Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 00:18
![]() Հունիսի 13-ը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։ Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է արտիստը, ժամը 17։00-ին տեղի կունենա հուշարձանի բացման արարողությունը։ Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձանի հեղինակը քանդակագործ Զամոկ Սարգսյանն է։ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցի և հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, մտերիմներն ու բարեկամները։ Այս տարի կլրանար նրա 80-ամյակը։ Այդ առիթով հունիսի 18-ին՝ ժամը 18։30-ին, Կինոյի տանը նախատեսված է հոբելյանական հուշ-երեկո, որին կմասնակցեն Ռաֆայել Քոթանջյանի որդին և թոռները, Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Անահիտ Աղասարյանը, Լևոն Հարությունյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը և Ռաֆայել Քոթանջյանի ուսանողները։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
