Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ

226
Շաբաթ, 10 հունիսի, 2023 թ., 00:18
Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան»: