Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հայաստանի ամենաձախողված, հակամարդկային, աղետաբեր իշխանությունը». Պ. Մակեյան

163
Ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ., 23:42
«Հայաստանի ամենաձախողված, հակամարդկային, աղետաբեր իշխանությունը». Պ. Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ամենաձախողված, հակամարդկային, աղետաբեր իշխանությունը
«Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը և կալանավորումն ինձ տեղափոխեց 2007-2008թթ, մասնավորապես, երբ 2007թ-ի հոկտեմբերի 23-ին իրազեկման երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ կազմակերպեց սադրանք, երթի մասնակիցներից մի քանի տասնյակ անձանց բերման ենթարկեցին, իսկ մի քանի հոգու նկատմամբ քրեական գործեր հարուցեցին 316 հոդվածով, այդ թվում՝ իմ և երկու տղաներիս նկատմամբ, որտեղ ոստիկանների անմարդկային գործելաոճի հետևանքով կրտսեր որդիս հայտնվեց հիվանդանոցում, բայց քննիչ Աշոտ Հակոբյանը, որը 2018թ-ի «հեղափոխությունից» հետո դարձավ «Տրանսպորտի» նախարար, բժիշկներին պարտադրում էր որդուս դուրս գրել՝ կալանավորելու նպատակով, ի պատիվ «Հանրապետական» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գարիկ Գրիգորյանի, վերջինս չենթարկվեց ճնշումներին։
2008թ-ին, երբ արդեն կալանավորված էի, այդ ժամանակահատվածում լուրջ դերակատարում ուներ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևն իմ տղաների ակտիվ մասնակցությամբ։ Իշխանությունները քրեակատարողական հիմնարկ ինձ մոտ մարդ ուղարկեցին՝ փոխանցելով, «․․․նստած լինելով չի նշանակում, որ տղաներդ անձեռնմխելի են, ասա խելոք մնան»։ Բնականաբար, տղաներս շարունակեցին իրենց ակտիվ քաղաքական պայքարը, բայց իշխանությունները չգնացին ընտանիքի անդամների ձերբակալմանը, սահմանափակվեցին կուսակցության գրասենյակի առգրավումով, օրվա այսպես կոչված հեղափոխությունով ծնված իշխանությունները, բոլոր առումներով գերազանցեցին նախկին իշխանություններին, այդ թվում՝ ժողովրդի կողմից մերժված իշխանություններին։
Հ․Գ․ Գայանե Հակոբյանի և զոհվածների ծնողների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը վերոշարադրվածի շատ կարևոր փաստարկն է»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան