«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում շարունակում է լարված մնալ». Փաշինյանը՝ Պուտինին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»: Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ: |

Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
12716.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
15716.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
14315.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5315.12.2025, 20:06
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեկ անձ կալանավորվել է
13315.12.2025, 14:30
ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին
13415.12.2025, 13:42
