Թումոյի այգում ներկայացվում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները. առաջինը «Գայանե» բալետն էր
![]() Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մշակութային բացառիկ ու մասշտաբային նախագիծ: Թումոյի այգում ձևավորված բեմում Խաչատրյանի բալետային ստեղծագործություններն են: Առաջինը ներկայացվեց «Գայանե» բալետը: Բեմում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն էին և նվագախումբը: Նախագիծն առաջինն է ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում, այլև տարածաշրջանում: Ծրագրին ներգրավված է ավելի քան 500 մասնակից: Բալետային երեկոյին շտապած մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչների ու հյուրերի հետ միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանն ու Ստեփան Մաչյանը, ավագանու անդամներ, արվեստի գործիչներ: «Համերգասրահների պատերից ներս կենդանացող խաչատրյանական ստեղծագործություններն այսօր վայելելու ենք բոլորովին նոր միջավայրում՝ Երևանի՝ մեր տան անկյուններից մեկում: Իր գեղարվեստական նվաճումներից բացի Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանի մշակութային դեսպանն աշխարհում։ Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը: Հունիսի 7-ին և 8-ին հանդիսատեսը կվայելի «Դիմակահանդես»-ն ու «Սպարտակ»-ը: Միջոցառման սկիզբը՝ 20:00-ին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06






