ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններն անհանգստացրել են Իսրայելին
![]() Իրանի հարցով Ջո Բայդենի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին վերջերս մի քանի հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։ Financial Times-ը հայտնում է, որ Մալլիի շփումները Ամիր Սաիդ Իրավանիի հետ, հավանաբար, առաջին անմիջական շփումն էին ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին այդ երկիրը դուրս բերեց Իրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային համաձայնագրից: Բայդենի վարչակազմին մոտ կանգնած թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները հիմնականում կենտրոնացել են հնարավոր բանտարկյալների փոխանակման վրա: «Բանտարկյալների փոխանակումը կլինի բանակցությունների սկիզբը,- ասել է դիվանագետը։- Քիչ հավանական է, որ միջուկային գործարք լինի, բայց կարող է լինել միջանկյալ համաձայնագրի կամ սառեցման նման մի բան»: Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ վարչակազմը «միշտ հավատացել է, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է՝ ապահովելու և երկարաժամկետ կտրվածքով երաշխավորելու, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»: Financial Times-ի նյութը հրապարակվել է մեկ օր անց այն բանից, երբ ՄԱԳԱՏԷ-ն փակեց հետաքննությունն իրանական օբյեկտի նկատմամբ, որտեղ կասկածվում էր գաղտնի միջուկային գործունեություն: Ի պատասխան Իսրայելը մեղադրել է դիտորդներին Թեհրանի ճնշմանը ենթարկվելու համար, գրում է Israel's Details-ը։ Անցյալ տարի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցություններն ավարտվել էին անհաջողությամբ, սակայն վերջին զեկույցները մատնանշում են դիվանագիտական նախաձեռնության հնարավոր նորացմանն ուղղված քայլեր՝ առաջացնելով Իսրայելի մտահոգությունը, որ նոր համաձայնագիրը կարող է օրինականացնել Իրանի միջուկային գործունեությունը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
