Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը
![]() Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը, որը 2023 թվականին նվիրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին և այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում, իսկ մրցույթի փուլերը կանցկացվեն հունիսի 7-ից 12-ն Արամ Խաչատրյան համերգասրահում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Մրցույթի բացման արարողությունը և համերգը, ավանդույթի համաձայն, տեղի կունենան հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 22 դաշնակահար 7 երկրից։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
