Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոփոխվի
![]() Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվելու են անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նպաստ ստացող անձը հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձ, ապա դիմումի հիման վրա վճարումը կարող է շարունակվել կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, այն ընտանիքները, որոնք դեռ դիմում չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության համար, տվյալ ընտանիքի Նպաստի վճարման եղանակը, ծրագրային գործիքի կիրառմամբ, դառնալու է անկանխիկ, իսկ բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ նպաստ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։ Քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը կարող է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկատվություն ստանալու առաջացող հերթերից խուսափելու համար։ |

Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
12716.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
15716.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
14315.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5315.12.2025, 20:06
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեկ անձ կալանավորվել է
13315.12.2025, 14:30
ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին
13415.12.2025, 13:42
