Դավիթ Տոնոյանի տեղակալին հարցաքննել են. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ Մակար Ղամբարյանին, որպեսզի ներկայանա դատարան՝ որպես վկա հարցաքննվելու: Երեկ Մակար Ղամբարյանը անձամբ ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան եւ որպես վկա հարցաքննվել։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020թ.-ի նոյեմբերի 24-ին: Նրա անունը նաեւ «Օրսիսի գործ»-ի հետ էր կապվում: Հիշեցնենք,որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
