Նիկոլ Փաշինյանը գրաքննում է կուսակիցներին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ժողովրդավարության քերթողահայր հռչակած Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում «37 թվի» մթնոլորտ է ձեւավորել՝ գրաքննում է կուսակիցներին, ինքն է որոշում՝ ինչ խոսեն, ով խոսի։ Նախօրեին՝ ՔՊ խմբակցության նիստին, պատգամավորներին խստիվ հրահանգել են՝ հնարավորինս խուսափեք լրագրողներից․ զգայուն ժամանակներ են, ցանկացած անզգույշ խոսք կարող է կրքեր բորբոքել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է իմանալ, թե հատկապես երկու թեմայով ինչ պատասխաններ տալ։ Առաջինն Աշոտ Փաշինյանի «առեւանգման» թեման է․ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դասատուի դեր ստանձնած, պատգամավորներին սովորեցրել է, որ այս թեմայով ցանկացած հարցի պետք է պատասխանել, թե խնդիրն իրավական դաշտում է, եւ իրավապահ մարմինները թող որոշեն՝ որդեկորույս մոր արարքում կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդը Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությունների, հատկապես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն է։ Այս առիթով էլ պատգամավորներին հանձնարարվել է, որ մեկ մարդու պես ասեն, թե կիսում են Փաշինյանի հնչեցրած տեսակետները»։ Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
