Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
1749
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 10:30
![]() Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ «Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին, հայտնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
