«Ինքն իրեն քննադատելու բան չունի՞, որ հեկտարներով հանձնում է». ադրբեջանագետ
![]() ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ վաղ անցյալում ադրբեջանցիների գալը ոչ միայն տեսնում էին, այլև կանխում: Հիմա ոչ տեսնող կա, ոչ կանխող, նույնիսկ խոսացող չկա դրա մասին: Որերորդ անգամն է՝ ադրբեջանցի զինվորը սուլելով գալիս, նստում է բարձրադիր դիրքերում ու թիրախի տակ առնում մեզ բոլորիս: Իսկ Ազգային ժողով կրկեսը ամեն ինչ անում է, որ դրա մասին չխոսվի: Եթե իշխանությանն ու ընդդիմությանը պատկանող լրատվականներն ու ֆեյքերը նույն ինտենսիվությամբ խոսեին, թե ինչպես օրեր առաջ ադրբեջանցիները տեղավորվեցին Տեղ գյուղի վարելահողերում, իրավիճակը շատ ավելի այլ կլիներ: Տեսանյութը՝ 7 տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան հարձակումից է: Երբ 800 հեկտար կորցրած Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը փրփուրը բերանին քննադատում էր ու լավ էր անում, բայց հարցը մնում է այն, իսկ ինքն իրեն այսօր քննադատելու բան չունի՞, որ հեկտարներով մի գիշերվա մեջ առանց դիմադրության հանձնում է՝ բուն ՀՀ–ի տարածքից, որի տարածքային ամբողջականությունն իբր թե իր կարմիր գիծն էր: Փառք ու պատիվ էն տղերքին, որոնք կռվում են, կյանք չեն խնայում ու չեն հանձնվում ու չեն հանձնում երկիրը... |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
