Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

292
Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ., 14:00
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին: Այդ մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ խնդրելով Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն այն մասին, որ իրենք պայմանավորվել են Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Սակայն Քանանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել Իրանի հասցեին նոր մեղադրանքների:

«Բաքվի լռությունը չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,-հարցրել է Իրանի ԱԳՆ խոսնակը: