«Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ, թերևս միայն, ռազմական գործողությունների։ Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար՝ ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ՝ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։ Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
