«Տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը». փաստաբան
![]() «Հարկ է ստանալ հարցի պատասխանը, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպես է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպես բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հարցեր բարձրացրեց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը: «Պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետևաբար հարց է առաջանումմ, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, երբվանից է այն առաջացել, ինչ հանգամանքներում, ինչ միջոցների կիրառման արդյունքում և հրդեհից առաջ ինչ իրավիճակ է տիրել այդ տարածքում: Եթե պնդում է արվում, որ զինվորները այրվածքներն ստացել են կենդանության օրոք, ապա ինչպես բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու, և գտնվել են մահճակալների վրա»,- նկատեց փաստաբանը: Նա նշեց, որ այս պայմաններում տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
