Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Պետրակովը դեռ շատ աշխատանք պիտի կատարի». Բորիս Նավասարդյան

178
Երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ., 23:00
«Պետրակովը դեռ շատ աշխատանք պիտի կատարի». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «10-բալանոց համակարգով հետևալ գնահատականներ եմ դնում մեր խաղացողներին Կիպրոսի հետ խաղում. Բուչնեւ - 4, Դավիդյան - 6 (Հովհաննիսյան - 5), Փիլոյան - 5 (Հորությունյան - 5), Հարոյան - 6, Ղուբասարյան - 7, Թիքնիզյան - 7 ( Մարգարյան - 4), Իվու - 6, Սպերցյան - 6, Բիչախչյան - 7 (Բարսեղյան - 4), Ռանոս - 8 (Սերոբյան - 4), Ադամյան - 5 (Շաղոյան - 4):
Այս անգամ նաեւ մի քանի մեկնաբանություններ։ 1. Կիպրոսցիները ավելի լավ վարժեցված պրոֆեսիոնալներ են, թեեւ խաղային ներուժով զիճում են մեր տղաների մեծ մասին։ Պետրակովը դեռ շատ աշխատանք պիտի կատարի մերոնց խաղային գրագիտությունը նույն մակարդակին հասցնելու համար։ 2. Փոխարինման դուրս եկած հայաստանցի ֆուտբոլիստները հիմնականում (բացառությամբ, միգուցե, Հարությունյանի) շատ ավելի թույլ էին, քան մեկնարկային կազմինե, եւ չհաղթելու հիմնական պատճառը հենց դա էր։ Սակայն լավն այս համեմատության առումով այն է, որ բյուրեղանում է թիմի կորիզը։ Իսկ դա ամենակարեւոր արդյունքն է ընկերական խաղերում։ 3. Ամեն դեպքում հաղթանակը նույնպես կարեւոր էր, եւ խաղի վերջում երկրորդ հենակետայինը օդի պես պետք էր։ Չգիտեմ՝ ինչ մարզավիճակում է Մուրադյանը, բայց վերջին փոփոխության իր նման խաղացող պետք է դուրս գար, կարծում եմ, դա կօգներ նախաձեռնությունը լիովին չզիճել։ 4. Խաղը ցույց տվեց, որ թիմում հաստատվում է նոր առաջատար՝ Նաիր Թիքնիզյանը (չշփոթել ամենաբարձրակարգ ֆուտբոլիստի, որը անկասկած Սպերցյանն է, եւ հանդերձարանի հեղինակության հետ, որը չգիտեմ, բայց ենթադրում եմ Հարոյանն է մնում)։ Նախկինում առաջատարի դերում հանդես էին գալիս Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Տիգրան Բարսեղյանը, թեեւ ամենաբարձրակարգ խաղացողը այդ ամբողջ ժամանակահատվածում, իհարկե, Հենրիկ Մխիթարյանն էր։ 5. Շարունակելով Հենոյի թեման, եւս մեկ սուբյեկտիվ կարծիք հայտնեմ։ Ինչ-որ հարցերում Պետրակովը առավելություններ ունի իր նախորդի համեմատ, ինչ-որ այլ հարցերում հակառակը, բայց մի բանում համարյա համոզված եմ, ի տարբերություն Կապառոսի, ինքը կկարողանար Մխիթարյանին համոզել այն դիրքում խաղալ, որում մեր ֆուտբոլի ամենավառ աստղը ամենամեծ օգուտը կբերեր ընդհանուր գործին։ Այս տեսակետից ինձ համար հասկանալի է, ինչու Հենոն բավարար արդյունավետ չէր իսպանացու օրոք, բայց իր վարպետությունը շատ պետք կգար հիմա։ Օրինակ, համարյա համոզված եմ, որ Մխիթարյանի՝ Թուրքիայի հետ հանդիպմանը մասնակցությունը կերաշխավորեր կարմիր քարտ մեր մրցակիցների մոտ եւ հնարավորություն կտար խուսափել պարտությունից։ Տեսնո՞ւմ էինք չէ, քանի կոպիտ խախտումներ էին թույլ տալիս իրենց խաղացողները հատկապես Սպերցյանի ու Բրիասկոյին նկատմամբ (երեք դեղին առաջին խաղակեսում), ում համարում էին ամենավտանգավորները մերոնց կազմում։ Մարզիչը անգամ ստիպված էր փոխարինել իր լավագույն պաշտպանին, Դեմիրալին, ով նաեւ թուրքերի գրոհելու ժամանակ էլ առանցքային դեմք, որպեսզի ինքը երկրորդ դեղինը չվաստակի։ Իսկ, պատկերացնո՞ւմ, ինչ կկատարվեր, եթե խաղար Հենոն»։