Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը մեկ ժամով կերկարացվի

250
Ուրբաթ, 24 մարտի, 2023 թ., 23:30
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը մեկ ժամով կերկարացվի

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ֆուտբոլասերներ, երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր։
Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, քաղաքապետարանում որոշում է կայացվել, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով և գնացքները կերթևեկեն մինչև կեսգիշեր»։

Աղբյուրը`   Լևոն Սարդարյան