Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Կողմերին զսպվածության կոչ ենք անում». Զախարովա

278
Հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ., 15:42
«Կողմերին զսպվածության կոչ ենք անում». Զախարովա

«Մեզ մոտ անհանգստություն է առաջանում՝ կապված թշնամական հռետորաբանության սրման, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճի և կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներին պատրաստ չլինելու հետ»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Խաղաղության գործընթացին այլընտրանք չկա: Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում և գործողություններում, վերականգնել բանակցությունները...»,- հավելել է պաշտոնյան: